«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ. 1936 թվական

Ամերիկայի Միացյալ Նահանգներ. 1936 թվական
22.07.2024 | 06:57

Պարզվեց, որ ամերիկյան գրող Էսնեստ Հեմինգուեյը, որի «Ֆիեստա» գիրքը վերջերս տպագրվեց Սովետական Միությունում և մեծ խոսակցություն առաջացրեց սովետական գրական շրջանակներում, Նյու-Յորքում է գտնվում հենց մեր այնտեղ եղած օրերին:

Հեմինգուեյը մի վիթխարի բեղավոր մարդ էր՝ արևից պլոկված քթով: Նա հագին ուներ ֆլանելե շալվար, բրդե ժիլետ, որը չէր կոճկվում հուժկու կրծքի վրա, և բոբիկ ոտքերին՝ տնային մաշիկներ:

Բոլորս միասին կանգնել էինք հյուրանոցի համարում, ուր ապրում էր Հեմինգուեյը և զբաղված էինք սովորական ամերիկյան գործով. ձեռքներիս բռնել էինք սառցախառն վիսկիով բարձր ու լայն ըմպանակներ:

Խոսք բացվեց Ֆլորիդայի մասին, և Հեմինգուեյն անմիջապես անցավ, ըստ երևույթին, իր սիրած թեմային:

-Երբ ձեր ավտոմոբիլային ուղևորությունը կատարելիս կլինեք, անպայման եկեք ինձ մոտ՝ Քի-Ուեստ, ձուկ կորսանք այնտեղ:

Եվ նա ձեռքերով ցույց տվեց, թե ինչ չափի ձկներ են որսվում Քի-Ուեստում, այսինքն, նա իր ձեռքերը որքան կարող էր լայն տարածեց, ինչպես անում է ամեն մի ձկնորս:

Մենք տագնապով նայեցինք միմյանց և խոստացանք ինչ գնով էլ ուզում է լինի այցելել Քի-Ուեստ, որպեսզի ձուկ բռնենք և լրջորեն, ոչ ոտքի վրա, խոսենք գրականությունից:

Մենք անխոհեմ լավատես էինք, որովհետև եթե կատարեինք մեր բոլոր խոստումները, Մոսկվա կվերադառնայինք 1940 թվականից ոչ շուտ:

Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով. «Միհարկանի Ամերիկան»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 11340

Մեկնաբանություններ